Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Հարյուր տարի առաջ և այսօր

Հարյուր տարի առաջ և այսօր
22.12.2022 | 07:24

Յուրաքանչյուր բեմ ունի իր հետնաբեմը, ու թեև բեմում են տեղի ունենում գործողությունները, սակայն պիեսը գրում և բեմադրության են պատրաստում հետնաբեմում։ Այն հեռու է հանդիսատեսի աչքից, և հանդիսատեսը պիեսը կարող է հասկանալ, լավագույն դեպքում, ներկայացման ավարտին։

Սակայն հաճախ նա չի հասկանում ո՛չ ավարտին, ո՛չ ավարտից մեկ տարի, ո՛չ էլ հարյուր տարի հետո։ Որովհետև չի աշխատում հասկանալ, որովհետև ծուլացրել են նրան դյուրամարս տեղեկատվությամբ, հեռուստատեսային սերիալներով, երաժշտական, սպորտային, թատերական թամաշաներով, տարատեսակ խաղերով։ Իսկ հասկանալու համար մտավոր աշխատանք է պետք կատարել, որին, բնականաբար, բոլորովին պատրաստ չէ հանդիսատեսը։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական բեմահարթակում, շատ նման է նախորդ դարի քսանական թվականների պատմական իրադարձություններին։ Այն ժամանակ ևս հետնաբեմում են գրվել սցենարները, որոնցից մեկը Խորհրդային Միության հիմնումն է եղել։ Սակայն հայ քաղաքական ուժերը՝ մի մասը ազնիվ, խելացի և նվիրյալ, մի մասը՝ ոչ, տեղյակ չէին դրան, այլ միայն ենթադրություններով էին առաջնորդվում իրենց կողմնորոշումերում։ Կային, բնականաբար, նաև նրանք, որոնք կուսակցությունների մեջ դրսից ներդրված էին՝ թշնամու շահերը առաջ տանելու համար։ Այն ժամանակ էլ Ադրբեջանը, մեզնից առաջ ընկած, Ռուսաստանի հետ Խորհրդային Միության սահմաններն էր նախագծում։ Պարզ է, որ դա իրենց խելքի շնորհիվ չէր, այլ, այն պատճառով, որ Ադրբեջանի տերերը գիտեին՝ ինչ է տեղի ունենալու։

Ահա ինչ է գրված հանրագիտարանում. «Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին»: Իսկ ինչ է եղել դրանից առաջ՝ մինչև 1920 թիվը։ Ո՞ւմ հետ են հույսեր կապել հայերը։ Դե, իհարկե, Բրիտանիայի։ Խաբվել են։ Ահա մեկ այլ մեջբերում․ «Բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանը 1919-ի գարնանը մտավ Նախիջևան և Կարս: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը և Դրոն գնացքով հասան մինչև Ջուղա, այսօրվա Ջուլֆա, իրենց հետ տարան Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, նահանգապետ Գևորգ Վարշամյանին: Հայաստանը, սակայն Նախիջևանը կարողացավ պահել միայն երկու ամիս: Արդեն հուլիսին թուրք-թաթարական հարվածների տակ Նախիջևանում հաստատված հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը կարողացավ նահանջել դեպի Շարուր ու փրկվել: 1919-ի դեկտեմբերին Նախիջևանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ:

Այսպիսով, Գողթանն ու բուն Նախիջևանը անցան թուրք-թաթարական տիրապետության տակ, իսկ Շարուրը Հայաստանի մաս մնաց մինչև 1920-ի աշուն»:
Հիմա վերադառնանք մեր օրերը և ոչ միայն զուգահեռներ անցկացնենք ուղիղ հարյուր տարի առաջ կատարվածի հետ, այլ հետևություններ անենք։ Եվ նաև փորձենք հասկանալ համաշխարահային զարգացման այսօրվա մտայնությունները, որոնք մենք փոխել չենք կարող, բայց հասկանալ և ճիշտ կողմնորոշվել, անցյալի փորձից ելնելով, կարող ենք։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 8686

Մեկնաբանություններ